Բարի գալուստ «Արցախի Եվրոպական Կենտրոն» 

«Արցախի Եվրոպական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականի ամռանը Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամում:

Կազմակերպությունն իր գործունեության միջոցով ցանկանում է խթանել Արցախի ինտեգրումը եվրոպական ժողովրդավարության արժեքներին, Արցախում կրթության, գիտության, սպորտի զարգացման ինչպես նաև Արցախի և Գերմանիայի հասարակությունների համագործակցության որակյալ բարձրացման գործընթացը:

Կազմակերպության ինտերնետ կայքը կոչված է ծանոթացնել ընթերցողին Արցախ աշխարհի՝ նրա անցյալի և ներկայի, այնտեղ ապրող մարդկանց, ինչպես նաև Արցախի երիտասարդ անկախ պետականության հետ:

Ինտերնետ կայքում ներկայացված տեղեկատվության նկատմամբ պահպանվում է հեղինակային իրավունքը: Նրանց օգտագործման դեպքում աղբյուրի հղումը պարտադիր է: Տեղեկատվության տարածումը կամ նրա որևէ այլ կերպ օգտագործումը շահույթ հետապնդելու նպատակով արգելվում է: